Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ջեյմս ՈՒորլիքը մտահոգված է

Ջեյմս ՈՒորլիքը մտահոգված է
11.04.2014 | 21:13

ԵԱՀԿ Մինսկի խումբն անհանգստացած է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների բարելավման համար՝ ադրբեջանական Trend-ին ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը։ Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան։ ՈՒորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր ինստիտուտներով աջակցում է խաղաղ կարգավորման հասնելու համանախագահների ջանքերին։ Տարածաշրջանի իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ աշխատանքի կարևորությունը։ Կողմերը պետք է օգտվեն այդ պահերից, վճռական քայլեր ձեռնարկեն խաղաղ գործընթացի առաջխաղացման համար։ ՈՒորլիքը նշում է, որ համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել. «Ես և մյուս համանախագահները ողջ ուշադրությունը սևեռել ենք կողմերին օգնելու հարցի վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, նախագահների՝ վերջին 5 տարիներին ընդգծած տարրերի հիման վրա արդար և կայուն լուծման հասնելու համար։ Մեր չեզոքությունը շատ կարևոր է այս գործընթացի համար»։ Նրա խոսքով՝ համանախագահները պարբերաբար այցեր են կատարում Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ։ Այդ այցերը յուրօրինակ հնարավորություններ են՝ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։ Նա նշել է, որ նախագահները համաձայն են բարձր մակարդակով հետագա բանակցությունները շարունակելուն։ «Մենք ջանում ենք օգնել հանդիպման վայրի ու օրվա շուրջ համաձայնության գալու հարցում, սակայն դա միայն նրանցից է կախված: Անցած տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած նախագահների հանդիպումը խաղաղ կարգավորման գործընթացում կարևոր քայլ է դարձել: Մենք անհամբերությամբ սպասում ենք մոտ ժամանակում հարցերի քննարկմանը, որոնք բարձրացվել են այդ հանդիպման ժամանակ»,- ասել է ՈՒորլիքը:

Դիտվել է՝ 1927

Մեկնաբանություններ